ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Նպատակը
1.1 «ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ» մարքետինգային և տեղեկատվական միջազգային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ») առաջարկած բջջային հավելվածի, ինչպես նաև բջջային հավելվածի օգտագործողին տրամադրվող` «ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ»-ի մյուս բոլոր հարակից հավելվածների և ծառայությունների օգտագործումը (այսուհետ` «ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ») թույլատրվում է բացառապես սույն Օգտագործման պայմանների հիման վրա: Այս համատեքստում «Բջջային հավելվածներ» նշանակում է հավելվածներ, որոնք կարելի է օգտագործել սմարթֆոնների, պլանշետային համակարգիչների և այլ սարքերի վրա:
1.2 Ժամանակ առ ժամանակ մենք կվերանայենք Օգտագործման պայմանները փոփոխություններն արտացոլելու համար: Այս ծառայությունից օգտվելով` Դուք ընդունում եք այս Օգտագործման պայմաններն իրենց վերջին խմբագրությամբ:
1.3 Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան «ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ» հավելվածն օգտագործելու համար:
2. Պայմանները
2.1 Ընդհանուր առմամբ, ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ պետք է ներբեռնվի համապատասխան խանութից (սովորաբար «Ափ Սթոր»-ից (App Store)` Այֆոն/Այփեդ սարքերի և «Գուգլ Փլեյ»-ից (Google Play)` Անդրոիդ սարքերի դեպքում): ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՆ անվճար է: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ ներբեռնելու և օգտագործելու ընթացքում Ձեր մատակարարը կարող է գանձել փոխանցման ծախսերը:
2.2 Եթե ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ծառայությունների համար գումար է գանձվում, ապա Ձեզ համապատասխան ծանուցում է ուղարկվում` խնդրելով տրամադրել Ձեր համաձայնությունը համապատասխան վճարման վերաբերյալ, նախքան գնումը վերջնական ձևակերպելը:
3. Օգտագործման իրավունքը
3.1 Եթե այլ բան նախատեսված չէ առանձին դեպքերում, մենք Ձեզ կտրամադրենք ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ և դրա բովանդակությունը մասնավոր օգտագործման համար ձեռք բերելու, օգտագործելու և էկրանին ցուցադրելու սահմանափակ, ոչ բացառիկ և անփոխանցելի իրավունք` սույն Օգտագործման պայմանների դրույթներին համապատասխան: Արգելվում է առևտրային նպատակներով օգտագործումը, մասնավորապես առևտրային գովազդի տեղադրումը և դրան հղում տալը:
3.2 Մենք իրավունք ունենք մեր հայեցողությամբ և առանց նախնական ծանուցման սահմանափակելու կամ դադարեցնելու Ձեր կողմից ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործումը, եթե պայմանագրով այլ բան համաձայնեցված չէ Ձեզ հետ: Մենք նաև իրավունք ունենք անմիջապես ապաակտիվացնելու կամ ջնջելու Ձեր գաղտնաբառը, օգտահաշիվը և Ձեր օգտահաշվի ողջ բովանդակությունը և արգելափակելու Ձեր հետագա մուտքն անձնական տվյալներ, եթե Դուք խախտեք սույն Օգտագործման պայմանները կամ մեզ տրամադրեք կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություններ Ձեր ինքնության մասին, կամ եթե մենք իրավական հիմքեր ունենանք կասկածելու, որ Դուք կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություններ եք տրամադրել Ձեր ինքնության մասին:
4. Տեխնիկական պահանջները
4.1 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործման նախապայմանն այն է, որ Դուք ունենաք համատեղելի սարքեր և համապատասխան ծրագրային ապահովում: Ցանկալի է օգտագործել անհրաժեշտ ծրագրային ապահովման վերջին տարբերակները։ Հնարավոր է նաև անհրաժեշտ լինի կանոնավոր կերպով թարմացնել Ձեր սարքերը:
4.2 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործումը պահանջում է նաև ինտերնետի հասանելիություն:
5. Պատասխանատվությունը
5.1 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐՆ ամեն կերպ փորձում է տրամադրել ճշգրիտ և վերջին տեղեկությունները ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ: Սակայն այս տեղեկությունների ստույգության և/կամ թարմ լինելու երաշխիք չի կարող տրամադրվել: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ մենք չենք կարող պատասխանատվություն կրել ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ և/կամ հարակից այլ հավելվածների և ծառայությունների հասանալիության անհնարինության հետևանքների համար: Այս համատեքստում մենք իրավունք ենք վերապահում փոփոխելու կամ հեռացնելու բովանդակությունը և ծառայությունները ցանկացած ժամանակ, եթե պայմանագրով այլ բան համաձայնեցված չէ Ձեզ հետ: Այնուամենայնիվ, չկա ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ անխափան հասանելիության երաշխիք, և մենք ոչ մի պատասխանատվություն չենք կրում ոչ մեր մեղքով ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ անհասանելիության կամ որևէ տվյալների կորստի համար:
5.2 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ երաշխավորում է, որ Ձեզ կտրամադրի ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ բարեխիղճ վիճակում և հնարավորություններով, և որ ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ համապատասխանում է սույն Օգտագործման պայմաններին և նրան, ինչ կարելի է ողջամտորեն ակնկալել դրանից այդ առումով: Այնուամենայնիվ, ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ չի կարող որևէ երաշխիք տրամադրել, որ ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ կամ նրա կողմից տրամադրվող բովանդակությունը համատեղելի են Ձեր բջջայինի վերջնական սարքի սարքակազմի (Hardware) և ծրագրային ապահովման (Software) հետ: Ավելին, անկախ գործող պարտադիր օրենսդրական իրավունքներից, որոնք Դուք կարող եք ունենալ, ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ չի կարող որևէ երաշխիք տրամադրել, որ այդ բովանդակությունը միշտ կամ հատուկ պահերի հասանելի կլինի առանց սահմանափակումների, կամ որ այն կհամապատասխանի հատուկ ծառայության և գործառնական պահանջներին:
5.3 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ պատասխանատու է միայն այն բովանդակության համար, որը ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐՆ ինքն է ստեղծել, հրապարակել կամ տարածել:
5.4 Եթե երրորդ անձանց կողմից արված ծառայությունները և/կամ կայքերի հղումները ներառված են ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ, մենք չենք պահանջում որևէ սեփականության իրավունք արտաքին կայքերի կամ ծառայությունների բովանդակության նկատմամբ. մասնավորապես, մենք չենք կարող շարունակաբար ստուգել այլ ընկերությունների կայքերը և/կամ ծառայությունները։ Հղումը պարզապես առաջարկ է Ձեզ համար: Մենք նաև չենք կարող երաշխավորել հղում արված կայքերի և/կամ ծառայությունների առկայությունը: Դրանց օգտագործման ռիսկի հետևանքները կրում եք Դուք ինքներդ:
5.5 Քանի որ մենք առաջարկում ենք ինտերակտիվ ծառայություններին մասնակցելու հնարավորություն, Դուք եք պատասխանատու Ձեր ստեղծած բովանդակության համար:
5.6 Թեև ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐՆ ամեն ջանք գործադրում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ վիրուսներից զերծ պահելու համար, ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ չի կարող երաշխավորել վիրուսների բացակայությունը: Նախքան նյութը/բովանդակությունը ներբեռնելը, Դուք պետք է վստահ լինեք, որ ունեք համապատասխան անվտանգության սարքավորումներ և վիրուսային սկաներներ` Ձեր իսկ պաշտպանության և ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ վիրուսներով վարակելը կանխելու համար:
5.7 Սկզբունքորեն մենք անսահմանափակ պատասխա¬նատվություն ենք ստանձնում չար դիտավորության և կոպիտ անփութության դեպքերում: Աննշան անփութության դեպքում, սակայն, մենք պատասխանատվություն ենք կրում միայն նյութական պարտավորությունների (հիմնական պարտավորությունների) խախտման համար և այն էլ սահմանափակ չափով: Այդ սահմանափակումը վերաբերում է այս տիպի պայմանագրին բնորոշ վնասներին, որոնց առաջացումը կարելի էր ակնկալել:
5.8 Մենք չենք կարող պատասխանատվություն կրել անուղղակի վնասի, մասնավորապես եկամտի կորստի կամ ոչ նյութական վնասների համար: Ավելին, մենք չենք կարող պատասխանատվություն կրել տվյալների կորստի կամ Ձեր սարքակազմի կամ ծրագրային ապահովման այլ վնասների համար, որոնք առաջանում են ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ նյութեր ներբեռնելիս:
5.9 Պատասխանատվության վերոնշյալ սահմանափակումները չեն կիրառվում կյանքի կորստի, ֆիզիկական վնասվածքի կամ առողջությանը հասցված վնասի դեպքում, որոնց համար մենք ենք պատասխանատու, ինչպես նաև Թողարկվող արտադրանքի որակի համար պատասխանատվության մասին Գերմանիայի օրենքին համապատասխան պահանջների դեպքում:
5.10 Պատասխանատվության վերոնշյալ սահմանափակումները համապատաս-խանաբար վերաբերում են նաև ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ աշխատակիցներին, օրինական ներկայացուցիչներին և լիազորված անձանց:
5.11 Դուք եք պատասխանատու այն բոլոր թերությունների համար, որոնք կրում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ սխալ կամ անօրինական օգտագործման արդյունքում, կամ որոնք առաջանում են Ձեր պայմանագրային պարտավորությունները հանցավոր կերպով չկատարելու հետևանքով:
6. Օգտագործողի պարտավորությունները
6.1 Դուք պարտավոր եք մեզ տրամադրել ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն Ձեր ինքնության վերաբերյալ, մասնավորապես Ձեր անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, քանի որ այդ տեղեկությունները պահանջվում են անձնական ծառայությունների համար: Մենք նաև խնդրում ենք կանոնավոր հաճախականությամբ թարմացնել Ձեր անձնական տվյալները և կրկնօրինակել Ձեր տվյալները, որպեսզի կորելու դեպքում դրանք հնարավոր լինի վերականգնել:
6.2 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ և դրա ծառայություններից օգտվելու իրավունքը վերաբերում է միայն Ձեզ: Օգտագործման պայմաններից բխող հետևյալ իրավունքները և պարտականությունները չեն կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվել երրորդ անձանց: Եթե Դուք մասնակցում եք ֆորումներին, զրույցներին, բլոգներին և այլ ինտերակտիվ ծառայություններին, ապա Ձեզ արգելվում է երրորդ կողմերին հասանելի դարձնել Ձեր օգտահաշիվը և գաղտնաբառը. միայն Ձեզ է իրավունք վերապահվում օգտվելու ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ և դրա ծառայություններից:
6.3 Որպես ինտերակտիվ ծառայությունների օգտատեր` Դուք պետք է գաղտնի պահեք Ձեր գաղտնաբառը և Ձեր օգտահաշվի վերաբերյալ այլ տեղեկությունները: Դուք պետք է անմիջապես գրավոր կամ էլեկտրոնային փոստի service@newyorker.de հասցեով տեղեկացնեք մեզ Ձեր օգտահաշվի ցանկացած չարտոնված օգտագործման մասին: Դուք եք ստանձնում պատասխանատվու-թյունը Ձեր մուտքային տվյալներով կատարված ցանկացած գործողությունների համար:
6.4 Արգելվում է անօրինական և անբարոյական բովանդակության և/կամ հայտարարությունների վերբեռնումը, տարածումը և/կամ հասանելի դարձնելը, մասնավորապես, այնպիսի հայտարարությունների, որոնք հրահրում են ռասայական ատելություն կամ փառաբանում կամ աննշանացնում են բռնությունը, փառաբանում են պատերազմը, պոռնոգրաֆիկ են կամ սեռական վիրավորանք են պարունակում, ակնհայտորեն կարող են վտանգել երեխաներին և երիտասարդներին, ինչպես նաև արգելվում է վերը նշված նյութերին հղում կատարելը: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՆ օգտագործելիս Դուք չեք կարող խախտել առևտրային պաշտպանության իրավունքները, հեղինակային իրավունքը, անձնական իրավունքները, սեփականության իրավունքները կամ երրորդ անձանց այլ իրավունքներ, փոխանցել վիրուսներ, այսպես կոչված «տրոյական ձիեր» կամ այլ ծրագրեր պարունակող բովանդակություն, որոնք վնասում և/կամ վտանգի են ենթարկում ծրագրային ապահովման և/կամ սարքակազմի և համակարգի կամ ցանցի անվտանգությունը, մուտքագրել, պահել կամ ուղարկել հիպերհղումներ կամ նյութեր առանց թույլտվության, մասնավորապես, եթե այդ հիպերհղումները կամ նյութերը խախտում են գաղտնիության վերաբերյալ պարտավորությունները կամ անօրինական են, կամ տարածել գովազդ կամ անցանկալի էլեկտրոնային նամակներ (այսպես կոչված «սպամ» («փոստաղբ»)) կամ վիրուսների, անսարքությունների և այլնի մասին ոչ ստույգ նախազգուշացումներ, կամ խրախուսել մասնակցությունը մրցույթներին, «ձնագնդիի» համակարգերին, շղթայական նամակներին, բուրգային սխեմաներին և նմանատիպ ակցիաներին:
7. Հեղինակային իրավունքը
7.1 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ պաշտպանված է հեղինակային իրավունքով: Սա մասնավորապես վերաբերում է սկզբնական կոդին, տեքստերին, պատկերներին, լուսանկարներին, նկարազարդումներին, գրաֆիկային, դիզայնին, ձայնային, տեսաշարժական (վիդեո) և անիմացիոն ֆայլերին, ներառյալ ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ դրանց տեղաբաշխմանը: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ բաղադրիչների ցանկացած փոփոխություն (ներառյալ մասնակի), կրկնօրինակում, տարածում, ուղարկում կամ այլ օգտագործում (ամբողջությամբ կամ մասնակիորեն) էլեկտրոնային լրատվամիջոցների (ներառյալ համացանցով) կամ սովորական հրապարակումների միջոցով թույլատրվում է միայն նախնական համաձայնությամբ: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ հրապարակելու համաձայնություն կարող է տրվել խմբագիրների կողմից իրավաբանական ծանուցում .
7.2 Ավելին, պատկերները, գրաֆիկան, տեքստը և այլ ֆայլերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն ենթակա լինել երրորդ կողմի հեղինակային իրավունքին:
7.3 Բովանդակությունը և ներբեռնվող նյութերը կարող են պատճենվել կամ ներբեռնվել միայն անձնական օգտագործման համար: Այս գործընթացի միջոցով, սակայն, օգտատերը որևէ իրավունք չի ձեռք բերում կրկնօրինակված կամ ներբեռնված նյութերի նկատմամբ: Արգելվում է հանրային կամ առևտրային նպատակներով ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ողջ բովանդակության կամ բովանդակության մասերի վերարտադրումը, հրապարակումը, ուղարկումը, փոխանցումը, բաշխումը, ցուցադրումը, փոփոխումը, վաճառքը կամ օգտագործումը:
7.4 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ բոլոր ապրանքային նշանները և այլ նշանները առանց սահմանափակման ենթակա են ապրանքային նշանների մասին գործող օրենքի դրույթներին: Նրանց սովորական հայտնվելը մեր ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ չի նշանակում, որ այդ նշանները պաշտպանված չեն երրորդ կողմի իրավունքներով:
7.5 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործմամբ որևէ լիցենզիա կամ իրավունք չի տրվում հստակորեն, անուղղակիորեն կամ որևէ այլ կերպ օգտագործելու համար մտավոր սեփականության այն իրավունքները, որոնց առարկան հայտնվում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ: Ցանկացած անօրինական օգտագործում ուղղակիորեն արգելված է:
7.6 Դուք, անշուշտ, կարող եք տպել ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ պատճենները Ձեր անձնական օգտագործման համար: Նույնը վերաբերում է Ձեր կոշտ սկավառակի վրա բովանդակության ներբեռնմանը, պայմանով, որ այն սահմանափակված է Ձեր անձնական օգտագործմամբ: Հեղինակային իրավունքի ծանուցումները և ապրանքային նշանների նշանակումները ոչ մի դեպքում չպետք է փոխվեն կամ հեռացվեն:
7.7 Դուք ընդունում եք, որ մեր սեփականությանն է անցնում ցանկացած նյութ, որը Դուք ներդնում եք ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ Ձեր սեփական նախաձեռնու-թյամբ, պահանջով կամ որ ուղարկում եք մեզ որևէ այլ ձևով, ինչպես, օրինակ, էլեկտրոնային փոստով: Քանի դեռ անձնական տվյալները չեն ներառվել կամ մենք գաղտնիության պայմանագիր չենք կնքել Ձեզ հետ, մենք պարտավոր չենք գաղտնի պահել տվյալ նյութը: Դուք մեզ տալիս եք լիցենզային վճարից կամ ցանկացած այլ վճարից ազատ, անժամկետ, անդառնալի, փոխանցելի և բացառիկ իրավունք` շահագործելու և օգտագործելու այն նյութը, որը Դուք ներդնում եք ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ: Մասնավորապես, մենք իրավունք ունենք վերարտադրելու, հրապարակելու, հղում տալու, փոխանցելու, տարածելու, փոփոխելու կամ վաճառելու այս նյութը ամբողջ աշխարհում և օգտագործելու ամբողջ բովանդակությունը կամ դրա մի մասը ցանկացած այլ ձևով հանրային կամ առևտրային նպատակներով և տեղադրելու այն ցանկացած տեսակի այլ ստեղծագործություններում` անկախ այս գործընթացում օգտագործվող ձևից, տեղեկատվական միջոցից և տեխնոլոգիայից:
7.8 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐՆ իրավունք ունի խմբագրելու տրամադրված բովանդակու-թյունը այնքանով, որքանով դա անհրաժեշտ է գրաֆիկական ցուցադրման կամ խմբագրական պատճառներով:
7.9 Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները փոխանցված բովանդակության նկատմամբ, մասնավորապես, որ Դուք իրավունք ունեք փոխանցելու նշված իրավունքները ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻՆ: Լուսանկարներում ցուցադրված անձինք պետք է լինեն 18 տարեկանից բարձր և համաձայնություն տված լինեն վերբեռնման համար, կամ Դուք պետք է ունենաք համապատասխան խնամակալի համաձայնությունը:
7.10 Եթե երրորդ կողմերը կամ այլ օգտատերեր հայցեր են ներկայացնում ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ դեմ` բովանդակության տրամադրման և/կամ վերբեռնման և/կամ բովանդակության օգտագործման հիմքերով (մասնավորապես` անձնական իրավունքների, հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի իրավունքների կամ օժանդակ հեղինակային իրավունքի խախտման համար), Դուք պարտավոր եք փոխհատուցել ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻՆ առաջացած բոլոր վնասների համար և ապահովագրել մեզ այս կարգի պահանջներից առաջին իսկ խնդրանքի դեպքում:
7.11 Սա չի հակասում ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ ցանկացած այլ իրավունքներին կամ փոխհատուցման պահանջներին: Դուք իրավունք ունեք ցույց տալու, որ ավելի ցածր ծախսեր են իրականում կատարվել ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ կողմից:
7.12 Բացի այստեղ ուղղակիորեն Ձեզ շնորհված օգտագործման իրավունքից և այլ իրավունքներից, Ձեզ տրված չեն որևէ այլ իրավունքներ, մասնավորապես ընկերությունների անվանումների և առևտրային պաշտպանության իրավունքների նկատմամբ, ինչպիսիք են արտոնագրերը, գրանցված նախագծերը կամ ապրանքանիշերը, և ոչ էլ ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐՆ ունի որևէ պարտավորություն շնորհելու որևէ նման տեսակի իրավունք:
8. Տվյալների պաշտպանությունը
Կիրառվում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ գաղտնիության քաղաքականությունը, որը հասանելի է հետևյալ հղումով` Գաղտնիության քաղաքականություն:
9. Այլ դրույթներ
9.1 Սույն Օգտագործման պայմանները կարգավորվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ` բացառելով Ապրանքների միջազգային վաճառքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Օրենքի այս ընտրությունը չի ազդում Ձեր բնակության երկրի պարտադիր օրենսդրության կիրառելիության վրա:
9.2 Եթե սույն Օգտագործման պայմանների առանձին դրույթները լինեն կամ դառնան անարդյունավետ կամ հակասեն կանոնադրական դրույթներին, դա չի ազդի մնացած Օգտագործման պայմանների վավերականության վրա: Անվավեր դրույթները կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոխարինվում են այնպիսի դրույթով, որը իրավաբանորեն հիմնավորված կերպով հնարավորինս մոտ է անվավեր դրույթների տնտեսական նպատակին: Վերոնշյալ դրույթը վերաբերում է նաև բացթողումներին:
9.3 Օգտագործման պայմանները Անհատականացված ծառայությունների հատուկ դրույթների և պայմանների, գաղտնիության քաղաքականության և ինտերակտիվ ծառայության ցանկացած այլ կանոնների հետ կազմում են Ձեր և ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ միջև ամբողջ պայմանագիրը:
9.4 ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ գործարկվում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԻ կողմից և նրա պատասխանատվության ներքո է: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ հարգում է տվյալ երկրի պահանջները, որտեղ պատասխանատու ընկերությունն ունի իր գրանցված գրասենյակը: ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐԸ չի կարող պատասխանատվություն կրել, եթե ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ նյութերը/բովանդակությունը հասանելի դառնան կամ ներբեռնվեն համապատասխան երկրից դուրս գտնվող վայրերում: Եթե համապատասխան երկրից դուրս գտնվող օգտատերերը մուտք են գործում ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ, նրանք իրենք են բացառապես պատասխանատու այդ երկրի օրենքի տվյալ դրույթներին համապատասխանելու համար: Արգելվում է ՆՅՈՒ ՅՈՐՔԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ նյութերի/բովանդակության հասանելիությունն այն երկրներից, որտեղ դրանց հասանելիությունը չի թույլատրվում: